Վանաձորում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին այս տարի, բացի Հայաստանի հավաքականից, մասնակցում են նաեւ Իրանը, Բելառուսը, Վրաստանը: Մարզաձեւի մամուլի քարտուղար Գագիկ Բեգլարյանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մեկնարկային տուրում հիմնականում Ֆրանսիայում հանդես եկող խաղացողներով համալրված մեր ընտրանին գնդակների 20:37 տարբերությամբ պարտվել է Բելառուսին, իսկ Իրանը 33:28 հաշվով հաղթել է Վրաստանին: