Երեկ Շանհայում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը, որտեղ չորս մասնակիցներից երկու հաղթողները հոկտեմբերին Բիլբաոյում Վիշվանաթան Անանդի եւ Մագնուս Կարլսենի հետ պայքարելու են պատվավոր տիտղոսին տիրանալու համար: Չինաստանում վիճակահանության արդյունքով ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման համաշխարհային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակում չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Գրան Պրիի» մեկնարկային տուրի 32-րդ քայլում հաղթական միավոր վաստակեց: Նրան անձնատուր եղավ տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող Հաո Վանը:
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: