Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՄԱՀԱՊԱՐՏ Է ԵՂԵԼ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Տաջիկստանի ՆԳՆ-ն ստուգում է Ուզբեկստանի մահմեդական շարժման կողմնակիցների առնչությունը ուրբաթ օրը Խոջենտ քաղաքում տեղի ունեցած պայթյունին: Հզոր պայթյունը հնչել է առավոտյան, Տաջիկստանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային վարչության շենքում, որի արդյունքում առնվազն 30 մարդ է վիրավորվել: Խոսվում է նաեւ զոհերի մասին, որոնց թիվը, սակայն, չի հստակեցվում:
Newsru-ի փոխանցմամբ, պայթյունն իրականացրել է ականապատված «Վոլգա» ավտոմեքենայի ղեկին եղած մի մարդ: Երկրի իշխանությունները պնդում են, թե Տաջիկստանի պատմության մեջ դա առաջին պայթյունն է, որ իրականացվել է մահապարտի կողմից:
Շրջանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջափակման մեջ են առել իրավապահ մարմինները, որոնց օպերատիվ աշխատակիցները դեպքի վայրում քննություն են իրականացնում: Ականատեսները պնդում են, թե պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրա ձայնը լսվել է 5 կմ հեռավորության վրա: Միջադեպը հետաքննելու համար Խոջենտ է ժամանել հատուկ հանձնաժողով՝ երկրի Ազգային անվտանգության քարտուղար Ամիրկուլ Ազիմովի գլխավորությամբ: Միաժամանակ ուժեղացվել է երկրի ուժային գերատեսչությունների պահպանության ռեժիմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել