Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել իր ուղիղ խոսք ասելու հատկությամբ հայտնի առեւտրի գործերով հանձնակատար, բելգիացի Կարլ Դը Գյուխտի (նկարում) հակասեմիտական հայտարարությունները: Բելգիայի ԱԳ նախկին նախարարը հոռետեսական մեկնաբանություններ է արել հինգշաբթի օրը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ վերսկսված ուղիղ բանակցությունների հաջողության հասնելու շուրջ: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, նա մասնավորապես ասել է, թե բանակցությունների հետ կապված իրավիճակի համատեքստում չի կարելի թերագնահատել «Կապիտոլիումում հրեական լոբբին»:
«Խոսքը անձնական դիրքորոշման բնույթի մեկնաբանության մասին է, որը Եվրահանձնաժողովի բոլորին քաջ հայտնի դիրքորոշումը չէ»,- լրագրողներին ասել է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչը: