Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել

Սեպտեմբեր 04,2010 00:00

\"\"Հինգշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ռուսաստանի նախագահի այցելության պատվին Բաքվի «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի նախագահի ու նրա տիկնոջ անունից պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ աղբյուրի, նույն օրը Ռուսաստանի նախագահը հասցրել է այցելել Բաքվի «Շահիդների ծառուղի» ու հարգանքի տուրք մատուցել ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին:
Ինչպես այցի նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, երկու երկրների նախագահները Բաքվում քննարկելու են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ, այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական սահմանի մասին պայմանագիրը: Պրիխոդկոն հավելել է, որ Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրում:
ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նախատեսվում է նաեւ, որ այցի ընթացքում կստորագրվի 2011-1012թթ. ՌԴ-ին ադրբեջանական բնական գազի մատակարարման ծավալների ավելացման մասին լրացուցիչ պայմանագիր: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին Բաքվում հանդես էր եկել ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով հանդիպումների ակտիվացման օգտին: «Այդ ջանքերը (բանակցությունները) արդյունք են տալիս: Ակտիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է պարտականությունները կատարել Մինսկի խմբի շրջանակներում եւ որպես հարեւան: Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որ մնում են»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը՝ ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել