Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացած են գտել

Սեպտեմբեր 04,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, երկու օր առաջ Նորքի զանգվածի իր բնակարանում մահացած են գտել  հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ Վարուժան Նալբանդյանին: Նա հեղինակ է թատերգությունների եւ արձակ (աֆորիզմ, պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործությունների, որոնց մեջ ելակետերն են եղել էկզիստենցիալիզմը, ֆանտաստիկ ռեալիզմը, երեւակայական ռեալիզմը: Նալբանդյանն իր թատերգությամբ անդրադարձել է բիբլիական թեմաներին, իսկ էսսեներով՝ համեմատական աստվածաբանությանը, «Ագնի Յոգային», Ռամակրիշնայի ուսմունքին: Նալբանդյանը բնագրերից թարգմանել է Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Քամյուի, Իոնեսկոյի, Անույի, Դյուրասի, Արթուր Ադամովի, Ժոզեֆ Բեդիեի, Է. Տրիոլեի եւ այլոց ստեղծագործությունները: Վարուժան Նալբանդյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սլովակերեն: Ափսոս, որ Գրողների միությունը իր անդամին առանձնապես ուշադրության չէր արժանացնում, նա ապրում էր խայտառակ պայմաններում, հաճախ երթուղայիններից նրան իջեցնում էին՝ «բոմժի» տեղ դնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել