Կառավարությունը որոշել է Երեւանի N9 միջնակարգ դպրոցը միացման ձեւով վերակազմակերպել՝ միացնելով Երեւանի N117 միջնակարգ դպրոցին, Երեւանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ դպրոցը վերանվանել Երեւանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ կրթահամալիրի: Նշված եւ այլ կրթօջախների տարածքների եւ գույքի վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի սաների համար ստեղծել ուսման եւ դաստիարակության նորմալ պայմաններ: