Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հարկերի մասին» եւ ՀՀ եւս 5 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների եւ նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները կքննարկվեն ֆինանսների նախարարությունում: Ինչպես նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը. «Այս բարեփոխումների նպատակը միջգերատեսչական գանգատարկման հանձնաժողովի ձեւավորումն է, որը կհանդիսանա լրացուցիչ մարմին, որտեղ հարկատուներն իրենց բողոքները կներկայացնեն, առաջարկվող համակարգը մեկ քայլ առաջ է, որը հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ ստեղծել»: Սակայն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկեց նախագիծը մանրամասն քննարկել. «Պարոն վարչապետ, այն, հիմա ինչ ուզում ենք անել՝ աշխարհի ոչ մի երկրում չի կիրառվում, միջազգային այսպիսի պրակտիկա չկա եւ այստեղ ավելի լուրջ խնդիրներ եմ տեսնում»: 2 միլիոն դրամ էլ, գործադիրի որոշմամբ, հատկացվեց պետական գնումների ոլորտում ներդրված էլեկտրոնային համակարգը կատարելագործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել