Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԵՐՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Ընդերքօգտագործման ոլորտը, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, տնտեսության զարգացման հիմնական գրավականներից  մեկն է: Այս մասին նա երեկ հայտնել է կառավարության նիստի ժամանակ: Ըստ նրա, այս ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն անկատար է: Փոխնախարարը նաեւ նշեց, որ օրենսգրքի նախագծով սահմանվում է հանրապետության տարածքում ընդերքօգտագործման կարգը, որով կարգավորվելու է ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցությունից պաշտպանելու սկզբունքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս առնչությամբ նշեց, որ այս օրենքը կարեւորագույններից է եւ մեծ նշանակություն է ունենալու մեր տնտեսության զարգացման համար:  Վարչապետի խոսքով, հետագայում էլ գուցե Հայաստանում ընդերքի առանձին նախարարություն ստեղծվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել