Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ Է

Սեպտեմբեր 04,2010 00:00

Լոռու մարզի Լորուտ եւ Մարց համայնքներում շարունակում են գրանցվել խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքերը: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության եւ վերլուծության բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ երեկ Լորուտում ոչնչացված գլխաքանակի թիվը հասնում է 148-ի, իսկ Մարցում՝ 71-ի, որը վերջինիս համար վերջնական տվյալ չէ: Տեսչությունից մասնագետների խումբն արդեն մեկնել է այս համայնքներ: Հ. Մկրտչյանն անդրադառնալով հիվանդության վիճակին՝ այլ համայնքներում ու մարզերում, նկատել է, որ Տավուշում հիվանդությունը առկա է մասնավորապես Բերդ համայնքում: Բաժնի պետը նկատել է, որ այժմ եղանակային պայմանները, քամին նպաստում են հիվանդության տարածմանը. «Մենք հնարավորինն անում ենք, բայց, հաճախ, բնության դեմ դժվար է լինում ինչ-որ բան անել»: Հիշեցնենք, որ այս հիվանդության դեմ պատվաստանյութ կամ բուժման միջոց չկա: Իսկ կարանտինը Լոռու մարզում դեռեւս շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել