Լրահոս
Օրվա լրահոսը

Կպաշտպանեն քաղաքացիներին

Սեպտեմբեր 04,2010 00:00

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրն» իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթսե Ինք» ընկերության կողմից: Ըստ իրավապաշտպան կազմակերպության երեկ տարածած հաղորդագրության, ծրագրի իրականացման շուրջ 2 տարիների ընթացքում իրավական աջակցություն է տրամադրվել ավելի քան 410 կոռուպցիա եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող դիմումներով կազմակերպությանը դիմած քաղաքացիների: ՀՀ դատախազություն ուղղված դիմումների թիվը կազմել է 25, դատարան ուղղվածը՝ 13: Միայն 2009թ. մայիսից 2010թ. մայիսի ընթացքում քաղաքացիների կողմից ներկայացված կոռուպցիոն ռիսկեր պարունակող դիմումներից բավարարվել է 39-ը, մերժվել է 18-ը, բողոքից հրաժարվել է 26 քաղաքացի: Ներկայումս քննվում է 13 դատական գործ:
Չնայած 2010 թ. օգոստոսի 1-ից դադարեցվել է «Կասալս ենդ Ասոշիեյթսե Ինք» ընկերության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ֆինանսական աջակցությունը, սակայն կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը կոռուպցիայի հետեւանքով տուժած քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել