Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ ԿԱՅԱՑՐԵԼ

Սեպտեմբեր 04,2010 00:00

«Վերջին 2,5 տարիներին Հայաստանը հայտնվել է ծուղակում: Դա ստեղծեցին իշխանությունները՝ կեղծված ընտրություններով եւ ընդդիմության նկատմամբ ապօրինի գործողություններով»,- ըստ tert.am-ի՝ երեկ «Դուպլեքս» ակումբում ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրի ժամկետների երկարացման անհրաժեշտություն եւ որեւէ հիմք այս փուլում չկար. «Դա մեր իշխանությունների թուլության արդյունք էր, որոնք ամեն գնով փորձում են սիրաշահել Ռուսաստանին: Մենք Հայաստանի անկախությունն այսպես չէինք պատկերացնում»: Նա գտնում է, որ ստորագրելով Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղադրելու պայմանագիրը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ որոշում էր կայացրել. «Այն ժամանակ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գործընկերային էին, ոչ թե վասալային: Ժամանակին ոչ թե ռուսները մեզ ստիպել են, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրել է, որպեսզի նրանք գան եւ պաշտպանեն մեր անվտանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել