Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ամենուրբաթյա ավանդական բողոքի ակցիա են իրականացրել քաղբանտարկյալների կանայք եւ հարազատները՝ պահանջելով ազատ արձակել բանտերում գտնվող 14 քաղկալանավորներին:
Քաղբանտարկյալների կանանց «Շահխաթուն» հ/կ ղեկավար Մելիսա Բրաունն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե իրենց ակցիաներն արդյունք տվել են, քանի որ մոտ 100 քաղաքական բանտարկյալներից այս պահին կալանավայրերում են մնացել մեկուկես տասնյակը: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությանը ակցիայի մասնակիցների կողմից հանձնված ավելի քան 100 նամակները մնացել են անպատասխան: