Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որում խոսվում է ադրբեջանցի փախստականներին իրենց բնակավայրեր վերադարձնելու անհրաժեշտության եւ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» մշակութային հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջին: Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը եւ, ինչպես արդեն հաղորդվել է, պետք է քննարկվեր սեպտեմբերի 9-ին: Փաստաթուղթն օրակարգում ներառված է 18-րդ համարի տակ: Նույն օրը 14 համարի տակ քննարկվելու է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունները, դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության, զարգացման եւ կայունության վրա» նախագիծը: