Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, ի նշանավորումն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման, այս տարի կրկին պատրաստվում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը: Այս մասին, ըստ ՌԲԿ գործակալության, երեկ հայտարարել է ընկերության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կռուգլովը: Այդ «բարեկամական քայլը» հատկապես կհարվածի մեր երկրի սոցիալապես անապահով խավերին, որոնք առանց այդ էլ գազի համար առաջիկա ձմռանը չեն կարողանա վճարել ներկայիս «ցածր» սակագնով: