Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե թմբլիկ, այլ գեր

Սեպտեմբեր 03,2010 00:00

Բրիտանացի բժիշկները պետք է հավելյալ քաշ ունեցող հիվանդներին ոչ թե թմբլիկ անվանեն, այլ՝ գեր: Դրա մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Էնն Միլտոնը: Միլտոնի կարծիքով, «գեր» բառի օգտագործումը՝ այն հիվանդի հետ խոսելիս, ով տառապում է ճարպակալմամբ, հնարավորություն կտա հիվանդների ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա եւ կնպաստի, որպեսզի վերջիններս ցանկանան ձերբազատվել ավելորդ քաշից: Փոխնախարարը նշեց, որ բրիտանացիները պետք է պատասխանատվության զգացում ունենան իրենց վարած կենսակերպի հանդեպ: Ընդհանուր պրակտիկայի բժիշկների թագավորական քոլեջի աշխատակից Սթիվ Ֆիլդը այս հարցում համաձայնել է Միլտոնի հետ: Ֆիլդի խոսքերով՝ շատ ժամանակ բուժաշխատողները պետք է նույնիսկ «կոպիտ» լինեն հիվանդների հետ, որպեսզի այս նախաձեռնությունն արդյունք տա: Սակայն շատ բժիշկներ կարծում են, որ «գեր» բառը բնորոշում է այն մարդկանց, ովքեր հավելյալ քաշ ունեն: Մասնավորապես, Faculty of Public Health կազմակերպության նախագահ Լինդսի Դեւիսի կարծիքով, ով ձեւավորում է այս ոլորտում բժշկական օգնության տրամադրման ստանդարտները, հիվանդները պետք է հավելյալ քաշին նայեն որպես բժշկական խնդիր, ուստի մասնագետները պետք է գործածեն «ճարպակալում» բառը: Դեւիսը հավելեց, որ բժիշկները պետք է ընտրեն այնպիսի արտահայտություններ, որոնք առավել հարմար են հիվանդին: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ճարպակալմամբ տառապող չափահաս բրիտանացիների թիվը, որը 1994 թ. 16% էր՝ 2008 թ. հասել է 25%-ի: Փորձագետները կանխատեսում են, որ ներկա տեմպի պահպանման դեպքում 2050 թ. ճարպակալման մակարդակը կգերազանցի 60%-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել