Գիտնականները հայտնաբերել են, որ խաղողի մուգ տեսակներում առկա նյութն օգտակար է աչքերի համար՝ այդպիսով ապացուցելով, որ կարմիր գինին օգտակար է տեսողության համար: Ռազվերատրոլը, որն առկա է կարմիր գինու եւ խաղողի մեջ, վաղուց հայտնի է իր օգտակար եւ պաշտպանիչ հատկություններով: Այդ նյութը հակաօքսիդանտ է, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը: Նոր հետազոտությունների ընթացքում գիտնականները բացահայտել են, որ ռազվերատրոլը դանդաղեցնում է անոթների աճի գործընթացը եւ զգուշացնում է վնասված կամ մուտացիայի ենթարկված անոթների ձեւավորման մասին: Իր հերթին, անոթների մուտացիան կարող է նպաստել քաղցկեղածին ուռուցքների, աչքերի եւ սրտի հիվանդությունների առաջացմանը:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները ծրագրում են ստեղծել այնպիսի դեղամիջոցներ, որոնք կպայքարեն աչքի եւ տեսողության տարիքային խանգարումների դեմ: