Երեկ խմբագրություն զանգեց Գեղարքունիքի մարզի շախմատի չեմպիոն 14-ամյա Դավիթ Մարտիրոսյանի հայրը՝ Հակոբ Մարտիրոսյանը եւ ասաց, որ իր որդին դասադուլ է սկսել ի զորակցություն առաջին ուսուցչուհու՝ Նաիրա Սարգսյանի: Պարոն Մարտիրոսյանի ասելով, Ն. Սարգսյանի իրավունքները ոտնահարվել են դպրոցում, Դավիթն էլ որոշել է նման քայլի դիմել: Սեպտեմբերի 15-ին տղան պատրաստվում է վերադարձնել նաեւ մարզպետի նվիրած ոսկե խաչը: