«Կոմպասու» փոթորիկը լուրջ վնասներ է հասցրել Հարավային Կորեայի տնտեսությանը, մի շարք շրջաններում, այդ թվում՝ Սեուլում, խաթարել է տրանսպորտի եւ էլեկտրամատակարարման աշխատանքները:
Երկրի պետհիդրոմետի տվյալներով, վերջին 15 տարիների ընթացքում դա երկրի տարածքում ամենահզոր փոթորիկն է եղել: Դադարեցվել է օդանավակայանների աշխատանքը, ընդհատումներով են գործել նաեւ երկաթգծերն ու մետրոպոլիտենը: Երկրի արեւմտյան շրջանները զրկվել են հոսանքից:
Փոթորիկի ազդեցության գոտում է հայտնվել նաեւ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասը: Այնտեղ ուժեղ քամի եւ հորդառատ անձրեւներ են սկսվել: