Լրահոս
Օրվա լրահոսը

Կատաղի փոխհրաձգություն՝ կալանավորների եւ իրավապահների միջեւ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Հինգշաբթի օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռամիտ տեղանքում կատաղի փոխհրաձգություն է ընթացել կառավարական ուժերի եւ բանտից փախուստի դիմած կալանավորների միջեւ: BBC-ի մատուցմամբ, կալանավորներից չորսը շրջափակման մեջ է հայտնվել, մեկը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Դուշանբեում Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանից փախուստի էր դիմել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 25 կալանավոր:

Փորձագետների դիտարկմամբ, օրերս ԱԱՊԿ-ում տեղի ունեցած կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապված էին այդ փախուստի հետ, թեեւ դրանց պատճառը պաշտոնապես չի նշվում: Երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնի հրամանագրով աշխատանքից հեռացվել էին հատուկ ծառայության ղեկավար Խայրիդդին Աբդուռախիմովն ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մի քանի աշխատակիցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել