Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլական Դորադուսում անիշխանություն է

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"Բրազիլիայի 200 հազար բնակչություն ունեցող Դորադուս քաղաքն ընդհանրապես մնացել է առանց իշխանությունների՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքապետարանի գրեթե բոլոր պաշտոնյաներին: Վերջիններս, ներառյալ քաղաքապետը, նրա տեղակալն ու նույնիսկ կինը մեղադրվում են կոռուպցիայի եւ այլ մեքենայությունների մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ձերբակալությունները նախաձեռնել է դատախազությունը, որի տվյալներով՝ քաղաքապետը քաղաքում կոռուպցիայի մի ողջ ցանց է ստեղծել: Ենթադրվում է, որ նա իր հանցակիցների հետ միասին քաղաքում ձեռնարկատիրական կամ հասարակական աշխատանքների յուրաքանչյուր պայմանագրից 10 տոկոս է պահանջել: Այդ գումարները արդյունքում ուղղվել են ընտրական արշավների ծախսերը հոգալու եւ տեղի քաղաքական գործիչներին կաշառելու համար: Քաղաքապետի տանն իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են 100 հազար բրազիլական ռեալ՝ մոտ 57 հազար դոլար:

Մինչեւ քաղաքային իշխանությունների նոր ընտրությունները՝ Դորադոսը ղեկավարելու է քաղաքային դատարանի դատավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել