Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳԻՐՔ՝ ԼԱՅՆ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 03,2010 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաեւ մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին:

Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են նախագահի մամուլի գրասենյակից, գիրքը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան հիմնահարցի վաղ պատմական փաստերի արձանագրմամբ. այնտեղ հանգամանալից ներկայացվում է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործված Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաեւ Խոջալուի (ներկայումս՝ Իվանյան) եւ Աղդամի դեպքերի վերաբերյալ:

Գրքում ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների եւ իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել