Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ եւ անտառային տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի Եռաբլուրի տարածքում՝ 2000 քմ, Սարալանջի փողոցի վերջնամասում՝ 8000 քմ մակերեսով խոտ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհներ են բռնկվել նաեւ Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում՝ 5 հա անտառային տարածք (դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը), Տավուշի մարզի Իջեւան քաղաքի մերձակայքում, Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ 4000 քմ մակերեսով խոտ: