Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐԵՋՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Օգոստոսի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակից գողություն է կատարվել:

Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 1964թ. ծնված Գնել Հ.-ին: Պարզվել է, որ նա եւ 1977թ. ծնված Անդրանիկ Վ.-ն, ժամը 04.30-ի սահմաններում, դանակով սպառնալով նշված կրպակի վաճառող, 1976թ. ծնված Նիկոլայ Ա.-ին՝ հափշտակել են 30 շիշ գարեջուր եւ 6 կգ պաղպաղակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Անդրանիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել