Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի ու թփերի մաքրման աշխատանքները կատարող «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունների թույլ տրված թերությունների առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր: Երեկ այս մասին տեղեկություն էր տարածել գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Նրանք հայտնում են, որ իրենք իրենց ուսումնասիրությունները սկսել են մամուլի հրապարակումների հիման վրա, որից պարզվել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաեւ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա՝ հաղթող են ճանաչվել «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունները, որոնց կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին, այսինքն՝ տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 եւ 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել