Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ անկախությունը՝ բարձրագույն նպատակ

Սեպտեմբեր 03,2010 00:00

«Անկախությունը մեր ժողովրդի համար բացարձակ արժեք է, եւ այն ձեռք է բերվել առաջին հերթին մեր հազարավոր քաջարի որդիների գիտակցված անձնազոհության շնորհիվ: Մենք մեր պարտքն ենք համարում առաջին հերթին հիշելու նրանց բոլորին եւ որպես անձնազոհության գնահատական՝ փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ամրապնդենք այդ անկախությունը»,- «ԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ տոնական միջոցառումների ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «1991թ. սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդը որոշում կայացրեց եւ նույն տարվա դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով հաստատեց այդ որոշումը: 2006 թվականին Սահմանադրության ընդունմամբ մենք եւս մեկ անգամ հաստատեցինք այդ ամենը: Համարելով մեր անկախությունը բարձրագույն նպատակ՝ մենք ամեն ինչ կանենք մեր անկախության միջազգային ճանաչման համար»,- ասել է Բակո Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել