Հայաստանյան թերթերից մեկը երեկ գրել էր, թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի, ու նրա փոխարեն մարզպետ կնշանակվի ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը: News.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Շահգալդյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը. «Ես աշխատում եմ մամուլի այդ անհեթեթություններին չպատասխանել եւ չարձագանքել: Ես դեռեւս շարունակում եմ աշխատել որպես Կոտայքի մարզպետ, որեւէ այդպիսի խնդիր այս պահի դրությամբ գոյություն չունի: Երբ պաշտոնանկ կանեն, կառավարության համապատասխան որոշումը կլսեք, դրանից հետո դրանով կա՛մ կցավաք, կա՛մ կուրախանաք»: