Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրական տվյալներ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՖԻԴԵ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադային կմասնակցեն նաեւ Մարոկկոյի տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ Եմենի կանանց հավաքականները: Այսպիսով, ըստ վերջին տվյալների, օլիմպիադայում հանդես կգա 158 երկիր: Իրենց ազգային ֆեդերացիաները կներկայացնեն կանանց՝ 120 եւ տղամարդկանց՝ 160 թիմեր: Մասնակիցների թիվը հասել է 1400-ի: Կազմակերպիչներն արտասահմանյան երկրներից հրավիրել են 67 մրցավարի: Սպասվում է, որ օլիմպիադայի օրերին Խանտի-Մանսիյսկ կժամանի շուրջ հազար պաշտոնատար անձ: Հայաստանի պատվիրակությունն օլիմպիադայում բաղկացած է լինելու 20 հոգուց: Նրանք մրցավայր մեկնելու են միասին՝ սեպտեմբերի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել