Պակիստանցի բարձրաստիճան 9 սպաներից բաղկացած պատվիրակությունը, որը ԱՄՆ էր ժամանել Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հրավերով, Վաշինգտոնի Դալլեսի անվան օդանավակայանում «նվաստացուցիչ հարցաքննության» է ենթարկվել: News.am-ի փոխանցմամբ, սկանդալը տեղի է ունեցել անզգույշ արտահայտության պատճառով: Ինքնաթիռում պատվիրակության անդամներից մեկի արած՝ «հուսով եմ, սա իմ վերջին թռիչքն է» արտահայտությունը կասկածելի է թվացել ուղեկցորդներին եւ նրանք ահազանգ են հնչեցրել: ԱՄՆ ՊՆ-ն արդեն ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ, բայց բարձրաստիճան սպաների պատվիրակությունը որոշել է լքել Վաշինգտոնը: