Իջեւանի քաղաքային զբոսայգում օրերս առկա էր ստվարաթղթի ամանների եւ ցելոֆանների աղբակույտ: Այդ աղտեղությունը համահունչ չէր հարեւան տաղավարի ռոմանտիկ պատկերին՝ առավոտ կանուխ, տղան ամբողջ հասակով մեկնված՝ գլուխը դրել էր սիրած աղջկա ծնկներին: Ներկայումս զբոսայգուց աղբակույտը հեռացված է: Սա, սակայն, չի նշանակում, որ դարձել ենք հոգատար՝ սեփական տան ու քաղաքի նկատմամբ: Ցավոք, չենք դարձել: