Զանազան պաշտոնյաներ շատ են սիրում խոսել Հայաստանի տնտեսական աճի, մարդկանց կենսապայմանների բարելավման մասին: Նրանք, հավանաբար, իրենց կյանքը նկատի ունեն, որովհետեւ իրականությունն այլ է: Այս հեծյալին հանդիպեցի Տավուշի մարզի Զորական գյուղի մուտքի մոտ, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղում սրընթաց արշավելիս: ՀՀ քաղաքացին 21-րդ դարում էշով փայտ է կրում ձմռանը չմրսելու համար: Իսկ վագրային թռիչքներով զարգացող Հայաստանի մասին պաշտոնյաների համառ ճառերը շարունակվում են: Այսօր արդեն՝ այլ բառերով: