Ապրիլի 28-ին ՊՆ փոխգնդապետ Խոսրով Շադյանը հիվանդանոց էր տեղափոխվել՝ երբ «ինքն իրեն դանակի 4 հարված էր հասցրել»: Կատարված փաստի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 2 մասով (ինքնասպանության հասցնել):
Օգոստոսի 24-ին քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Զինվորական դատախազությունը ստուգում է այն կարճելու օրինականության հարցը: