Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Հուլիսի 28-ին Մարտունիի զորամասում սպանվեցին Վարդգես Թադեւոսյանը, Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը:
Ըստ նախնական վարկածի, նրանց սպանել, ապա ինքնասպան էր եղել նախկինում դատված, բայց Արաբկիրի զինվորական կոմիսարիատից բանակ զորակոչված, ԱՄՆ-ից արտաքսված Կարո Այվազյանը: Վերջինիս 70-ամյա պապը՝ Ջիվան Միքայելյանը, որեւէ երկրից քաղաքական ապաստան է խնդրում, քանի որ համոզված է, որ իր թոռան վրա բարդելով սպանությունները, քննությունն ակնհայտ սխալ ճանապարհով է գնում, եւ երկրորդ, նա «Հետքին» ասել էր, թե իրեն սպառնում են, գիշերվա ժամերին փորձելով իր տուն այցելել:
«Առավոտի» տեղեկություններով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է սպանված Վարդգես Թադեւոսյանի ազատամարտիկ հոր՝ Արարատ Թադեւոսյանի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել