Արդեն մի քանի տարի է, «Պերմ-36» հատուկ ռեժիմի ճամբարը դարձել է քաղաքական հալածանքների եւ տոտալիտարիզմի ճնշումների պատմության հուշ-թանգարան: Ուկրաինայի խիղճը՝ բանաստեղծ, քաղբանտարկյալ Վասիլի Ստուսը սպանվել է այդ ճամբարում՝ 1985թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը: Այս տարի այդ օրը կնշվի նրա մահվան 25-րդ տարելիցը: Հայտնի է, որ դեռ 1984թ.-ին Տորոնտոյում ձեւավորվել էր միջազգային կոմիտե՝ Ստուսին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար: Սակայն այս մրցանակը շնորհվում է միայն ապրողներին: Հետմահու այն չի շնորհվում:
Ազգային միացյալ կուսակցությանը/ԱՄԿ/ համակիր դառնալով՝ ուկրաինացի մտավորականը հիմք դրեց համակիր-անդամակցության գաղափարին: Ստուսի մտերիմ, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի խոսքը կարդացեք վաղվա «Առավոտում»: