Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին կին դիրիժորը

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"Կյանքի 87-րդ տարում վախճանվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Պատվոնշան շքանշանակիր Գոհար Հարությունյանը:
Նա ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը՝ ուսանելով պրոֆեսոր Կոնստանտին Սարաջեւի դասարանում: Պարբերաբար ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ լինելով Հայաստանում սիմֆոնիկ նվագախմբի միակ կին դիրիժորը: 1952-1978 թթ. Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենն էր, 1978 թ.-ից՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը: Գոհար Հարությունյանն իր անբասիր աշխատանքի համար արժանացել է պետական բազում պարգեւների: 1976 թ. պարգեւատրվել է ԽՍՀՄ բարձրագույն՝ կրթության նախարարության պատվոգրով, 1985 թ.՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգրով: 1999 թ. Գոհար Հարությունյանի անունը ընդգրկվել է Քեմբրիջի համալսարանի կենսագրական տեղեկատուում: Գոհար Հարությունյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13-15-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել