Լրահոս
Օրվա լրահոսը

15 մլն դրամ՝ յուրաքանչյուր աշխատանքի համար

Սեպտեմբեր 02,2010 00:00

Մինաս Ավետիսյանի որմնանկարները փլատակների տակ են ավելի քան 22 տարի, դրանցից շատերը ոչնչացման եզրին են: Երեկ կայացած ասուլիսի ժամանակ, news.am-ի փոխանցմամբ, ահազանգեց արվեստագետի որդին՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը: Նրան ոգեւորում է այն հանգամանքը, որ շատ են մեծ արվեստագետի գործերի ճակատագրով մտահոգված մարդիկ: «Մեր հայրենակիցներից շատերի վերաբերմունքն ուղղակի ապրեցնում է ինձ: Նրանցից շատերը զանգում, հարցնում են որմնանկարների վիճակի մասին, եւ դա արդեն հրաշալի է»,- նշեց արվեստագետի որդին՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով նաեւ Մինասի աշխատանքների վերանորոգման հարցը հոգացող ՀՀ կառավարությանը: «1973-ին արված՝ ռեստավրացիայի նախապատրաստվող «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարներից բացի, Մինասն ունի բազմաթիվ այլ գործեր, որոնք փլուզման եզրին են: Դրանցից շտապ միջամտության կարիք են զգում հատկապես 6-ը»,- տեղեկացրեց նկարչի որդին՝ հավելելով, որ աշխատանքներից յուրաքանչյուրի վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 15 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել