Պետական եկամուտների կոմիտեն 2010 թվականի առաջին 8 ամիսների հարկերի եւ մաքսերի հավաքագրումը գերակատարել է: Ըստ ՊԵԿ տարածած հաղորդագրության՝ վերոնշյալ ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 միլիարդ դրամ, ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45.9 միլիարդ դրամով՝ ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Ըստ ՊԵԿ-ի, այս տարվա 8 ամիսների հարկերի հավաքագրումները ավելի են 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76.4 միլիարդ դրամ՝ ներառյալ սոցվճարները: