Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՏԱՀԱՆԵՆ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Ռուսաստանի կառավարությունը որոշել է հացահատիկի արտահանման պայմանները մի փոքր մեղմացնել: Օգոստոսի 30-ի որոշմամբ՝ թույլատրվում է հացահատիկ արտահանել մարդասիրական օգնության նպատակով, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի իրականացման եւ մի շարք այլ դեպքերի համար։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը, վկայակոչելով «Ռիա նովոստիին»:
Հիշեցնենք, որ ցորենի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը որոշել էր օգոստոսի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը արգելել արտահանումը: Ընդ որում, ռուս պաշտոնյաները վստահեցնում են, որ հնարավոր է հացահատիկի արտահանման արգելքի ժամկետը երկարացվի:
Նշենք, որ Ղազախստանը եւ Ուկրաինան հրաժարվել են հացահատիկի արտահանման արգելք մտցնել։ Հացահատիկի սակավ բերքի պատճառով, օգոստոսին  ցորենի բուշելը՝ ավելի քան 35 կգ, 7,8 դոլար էր, այն դեպքում, երբ հունիս-հուլիսին այն կարելի էր գնել 4,8 դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել