Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵՑԻՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Կառավարությունը $2 միլիոնով «Ապավեն» ՍՊԸ հայկական խոշոր առաքիչ ընկերությանն է վաճառել պետության սեփականությունը հանդիսացող եւ մինչ այդ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից շահագործվող տերմինալային եւ պահեստային երկաթուղային համալիրները: Այդ  մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքով, ուղղակի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է այս տարվա հունիսի 22-ին. «Վաճառքի վերաբերյալ գործարքն արդեն կայացել է»: Կառավարության որոշմամբ, «Ապավենը» վճարել է գործարքի ընդհանուր արժեքի 30%-ը, իսկ մնացած գումարը պարտավորվում է մուծել 3 տարվա ընթացքում: Նշենք, որ «Ապավենի» սեփականությանն է անցել 3 տերմինալ՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, ինչպես նաեւ պահեստային շինություններ՝ Արտաշատում, եւ Ջարբերի էստակադան: «Պետական սեփականության՝ գնված 3 օբյեկտներից իրապես գործել է միայն Երեւանում՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարանի մոտ գտնվող տերմինալը, իսկ մյուսները պարզապես շինություններ ու տարածքներ են: Մենք շահագրգռված ենք տերմինալների եւ պահեստային շինությունների զարգացման համար ներդրումներ ներգրավելու եւ գործընկերներ գտնելու հարցում»,- ասել է Գ. Աղաջանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել