Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԻՐ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Ադրբեջանն այսօր արդեն հռետորությունից անցնել է կոնկրետ գործողությունների: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հերթական փորձին: Ըստ Ավետիսյանի՝ մեր դիրքապահների զգոնության եւ աչալրջության շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի փորձը: Արդյունքում՝ հակառակորդն ունեցավ զոհեր եւ վիրավորներ: Ավետիսյանը ստահոդ լուրեր համարեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իրենք միայն երկու զոհ եւ մեկ վիրավոր ունեն: «Այդ քարոզչամեքենան բռունցք դարձած ասում է, որ իբր հայկական կողմում կան զոհեր եւ վիրավորներ, ինչը բացահայտ կեղծիք է եւ չի համապատասխանում իրականությանը: Մենք ունենք միայն մեկ թեթեւ վիրավոր»,- ընդգծել է վարչության պետը: Ավետիսյանի խոսքով՝ ութից ավելի ադրբեջանցի է փորձել ներխուժել մեր դիրքեր: «Ընդամենը երկու զոհի եւ մեկ վիրավորի անուններն են հրապարակում: Իսկ ո՞ւր մնացին մյուսները»,- հարցադրում է արել գեներալ-մայորը` նշելով, որ այս պահին հակառակորդի քարոզչամեքենան աշխատում է մեկ ուղղությամբ. «Փորձում են համոզել, որ մենք խաբել ենք մեր ժողովրդին եւ թաքցրել իրական պատկերը, ինչն այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել