Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\" ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված՝ մարզում հանրապետականացման եւ վերահանրապետականացման գործընթաց է սկսվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն վերջերս փոխեց Արմավիրի մարզային կառույցի իր ղեկավարին. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ում հարաբերությունները գեներալ հորեղբոր հետ բացասական հունով են ընթանում 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր, փոխարինվեց Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանով: Կուսակցական վերնախավում դիվիդենդներ շահելու պարոն Ղահրամանյանի առաջին քայլը մարզի բնակչության հանրապետականացումն ու վերահանրապետականացումն է: Մասնավորաբար, վերջերս մարզպետը դպրոցների տնօրեններին ակնարկել է՝ եթե ցանկանում են, որ իրենց «դպրոցը մի բանի հասնի» կամ դպրոցին «մի բան հասնի»՝ պետք է որեւէ կուսակցության հովանավորության տակ լինեն: Տնօրեններն այնքան «խելոք» են գտնվել, որ միանգամից հասկացել են՝ ՀՀԿ-ական մարզպետն ու ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, բնականաբար, չէր կարող ակնարկել, ասենք, Հայ ազգային կոնգրեսում հովանավորություն փնտրելու մասին, ուստի իրենց ուսուցիչներին «խնդրել» են պատրաստվել ՀՀԿ-ի շարքերը համալրելու: Իսկ այն ուսուցիչները, ովքեր առավել մտահոգ են դպրոցի ճակատագրով եւ ավելի պայծառ ապագա են ցանկանում իրենց դպրոցին՝ պետք է նաեւ տարածքի բնակիչներ հավաքագրեն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բազմահազարանոց բանակ ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել