Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ԻՐԵՆՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

«ԼՂ հակամարտությունը գնալով ավելի շատ է հիշեցնում Քաշմիրի եւ Կիպրոսի հակամարտությունները, որոնք տասնամյակներ շարունակ չլուծված են մնում»,- panarmenian.net-ի մատուցմամբ, հայտարարել է Եվրոպայի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Մայքլ Էմերսոնը: Մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին թիվ 5 արձանագրության ստորագրումը՝  փորձագետը հայտարարել է, թե դա նշանակում է ստատուս-քվոյի երկարացում: «Բաքուն կարող է «շնորհակալություն հայտնել» միայն իրեն: Բաքվի քաղաքական շրջանակներում ռազմատենչ հայտարարությունները ստիպեցին Երեւանին կառչել ռուսական ռազմական երաշխիքներից»,- նկատել է Մայքլ Էմերսոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել