Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԴՈՒՄ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

«Սերժ Սարգսյանը պատասխան կտա անմեղ ադրբեջանցիների թափված արյան համար»,- trend-ի մատուցմամբ, չորեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը՝ հավելելով, թե «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ Ղարաբաղի եւ մյուս օկուպացված շրջանները հայերի հետ ոչ մի կապ չունեն: Դրա համար էլ այդ հողերը կվերադարձվեն դրանց իսկական տերերին»: ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն արձագանքելով այս հայտարարությանը՝ «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Այդ ադրբեջանցին նման տոնով թող խոսի իր երկրի ու խորհրդարանի նախագահների մասին, որովհետեւ եթե որեւէ մեկը պիտի պատասխան տա անմեղ մարդկանց թափված արյան համար, ապա դա իր նախագահն ու իր երկիրն են՝ ագրեսիայի եւ դիվերսիայի համար: Ինչ վերաբերում է հայկական կողմի, մեր ժողովրդի պատասխանին, ապա տեղեկացնեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանապատվորեն ազատագրել է իր հայրենի հողն ու նույնքան արժանապատիվ պատասխան է տվել ադրբեջանական ագրեսիային, որի հետեւանքով ադրբեջանցիները մարտի դաշտից փախուստի դիմեցին եւ 1994 թվականին զինադադար էին աղերսում: Օդում անպտուղ խոսելու փոխարեն՝ ադրբեջանցիները լավ կանեին, եթե համակերպվեին ԼՂ անկախության հետ եւ այսօր շնորհավորեին նրան՝ անկախության օրվա կապակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել