Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կաջակցի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին, ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչըն: «Թուրքիան կաջակցի այդ բանաձեւի ընդունմանը եւ կանի հնարավորը, որպեսզի ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցը նորից հասնի միջազգային հանրությանը: Թուրքիան ԼՂ հիմնախնդիրն ընկալում է որպես իր սեփական հարցը եւ միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Հատկանշական է, որ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներ տեղի կունենան այն ժամանակ, երբ Թուրքիան կգլխավորի այն: Ադրբեջանական տարածքների ազատագրման առնչությամբ գոյություն ունի արդեն ՄԱԿ-ի 4 բանաձեւ, իսկ Հայաստանը դրանք անտեսում է: Կարծում եմ, որ նոր բանաձեւում պետք է ընդգծվի նաեւ այդ փաստը»,- ասել է Քաբաքչըն: