Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԵՆ «ԼՈՒՌ ԶՐՈՒՑՈՒՄ»

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"

 Ի տարբերություն թուրքական կողմի, հայկական կողմի խոսքերն ու գործողություններն իրարից չեն տարբերվում. «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հարցերին եւ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակը: Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք, ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу՚. «Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ-որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյոք պատրաստ կլինե՞ն: Ի տարբերություն թուրքական կողմի՝ մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»,- նշել է Է. Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել