Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկը, ըստ ESPN-ի, չեմպիոնական գոտին հերթական անգամ կարող է պաշտպանել նոյեմբերի 6-ին՝ 2004 թվականի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտում: Ձինձիրուկի համապրոումոթեր Գերի Շոուն ներկայումս աշխատում է «Showtime» հեռուստաընկերության հետ բանակցություններում այդ մարտը հեռարձակելու պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե գործը գլուխ գա, մարտը կկայանա Ռաֆայել Մարկես-Խուան Մանուել Մարկես մենամարտի երեկոյի ժամանակ: Ձինձիրուկ-Մարտիրոսյան մարտի հեռարձակման իրավունքը գնելու նախնական համաձայնություն, ինչպես տեղեկացնում է Sportinfo.am-ը, արդեն տրվել է: Շոուի խոսքերով, հեռուստաընկերության ներկայացուցիչ Քեն Հերշմանը իրենց առաջարկին դեմ չէ: «Հարցը միայն այն է, թե նրանց բյուջեում համապատասխան գումար կա՞, թե՞ ոչ»,- հայտարարել է Գերի Շոուն եւ ավելացրել, որ իր ունեցած տեղեկություններով, «Top Rank»-ը՝ Վանես Մարտիրոսյանի պրոումոթերները համաձայն են այդ մարտի կազմակերպմանը: