Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (լուսանկարում) Սալոնիկում ընթացող «Կալամարիա օփեն» շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով թուրք Սուաթ Աթալիկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարը լուսաբանող Cհess-result.com ինտերնետային կայքի տվյալներով՝ Զավենը լրացուցիչ հաշվարկներով առաջինն է:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները՝ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը, համապատասխանաբար, 4,5 եւ 3,0 միավորով ընթանում են 17-րդ եւ 38-րդ հորիզոնականներում:
Armchess.am-ի տեղեկացմամբ, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցում է ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Ֆլորենցիո Կամպոմանեսի առաջին հուշամրցաշարին, չորս հնարավորից իր անվան դիմաց գրանցել է երեք միավոր: Հայաստանցի շախմատիստն ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարին՝ չինացի Ժաո Ջունին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930