Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինսկում ՌԴ դեսպանատան վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետվել

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Լույս երեքշաբթի գիշերը Բելառուսում անհայտ չարագործները Ռուսաստանի դեսպանատան տարածք դյուրավառ հեղուկով երկու շիշ են նետել. մեկը դիպել է դեսպանատան տարածքում կայանված Mazda3 ծառայողական մեքենային, ու մեքենան այրվել է: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Փոխարենը երկու երկրների դիվանագիտական առաքելությունները հանդես են եկել հայտարարություններով:
Նախ, Ռուսաստանի դեսպանությունն է նոտա ներկայացրել Բելառուսի ԱԳՆ-ին՝ տեղի ունեցած միջադեպը որակելով որպես «վրդովեցուցիչ ակտ»: Մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն տեղի ունեցածը գնահատել է որպես՝ «հանցավոր խուլիգանական արարք»: ՌԴ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է ծառայողական մեքենայի հրկիզման, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն՝ տուժածների բացակայության եւ հրդեհը մարելու համար բելառուսցի հրշեջների օգնության կարիքը չլինելու փաստերը: Ռուսական կողմը հայտարարել է, թե տեղի ունեցած վրդովեցուցիչ ակտի թիկունքում կանգնած են որոշակի ուժեր, որոնք ձգտում են «խոչընդոտել դեսպանատան բնականոն աշխատանքը եւ երկկողմ հարաբերություններում անվստահության ու լարվածության տարրեր ներմուծել»: Մինսկի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե խուլիգանական արարքն ուղղված է ողջախոհության եւ բելառուսա-ռուսական հարաբերությունների դեմ: Մինսկի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ «խուլիգանություն» հոդվածով: Ենթադրվում է, որ խուլիգանությունը կատարել են երկու հոգի, որոնց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:
Երեքշաբթի օրն արդեն Մինսկում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ուժեղացված ռեժիմով էր ապահովվում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերությունները զգալիորեն լարված են: Մի կողմից՝ ռուսական հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Կնքահայր բատկան» վավերագրական սերիալը, մյուս կողմից՝ բելառուսական հեռուստաեթերում հանդես են գալիս ռուսական ընդդիմության հայտնի գործիչ Բորիս Նեմցովն ու Կրեմլի գլխավոր քննադատ Միխայիլ Սահակաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել