Մոսկվայի ոստիկանությունը սկսել է Հայաստանի քաղաքացուհու որոնումները: «Ինտերֆաքսի» համաձայն, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է 4 անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն: Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ են, իսկ վնասվածքները նրանց հասցրել է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացուհի, ով թաքնված է: