Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Սեպտեմբեր 01,2010 00:00

Երեկ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց ու բանկի տնօրինությանը հանձնվեց իրենց դժգոհության մասին նամակ: Նրանցից 3-ին բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Վալերիու Ռազլոգի եւ գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեցին: Այդ հանդիպումը տեւեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի (Լոնդոն) ու նաեւ ՎՏԲ-ի հետ: Նրանք խոստացան արձագանքել եւ պատասխան տալ հնարավորինս սեղմ ժամկետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել